չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրանը կիրակի օրվանից կարող է զենք վաճառել ում ցանկանա. Հասան Ռոհանի

Իրանը կիրակի օրվանից կարող է զենք վաճառել ում ցանկանա. Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ կիրակի լրանում է Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոյի ժամկետը, որից հետո Իրանը կկարողանա զենք գնել և վաճառել․ «Հաջորդ կիրակի մենք կհայտարարենք այս լավ լուրի մասին բնակչությանը, որ 10 տարվա դաժան էմբարգոն վերանում է»։ Այս մասին Ռոհանին ասել է կառավարության նիստի ժամանակ, հայտնում է Mehr գործակալությունը։

«Մենք այս հարցի շուրջ 4 տարի շարունակ պայքարել ենք Ամերիկայի հետ: ԱՄՆ-ն ամեն ինչ անում էր՝ թույլ չտալու համար հոկտեմբերի 18-ի իրագործումը, սակայն այս օրը կգա»,- հավելել է Ռոհանին՝ նշելով, որ կիրակի օրվանից սկսած Իրանը կարող է իր զենքը վաճառել ում ցանկանա:

  • Կիսվել: