երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Իրանում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Կիրակի Իրանի հարավ-արեւմտյան Իլամ նահանգում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

 Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:24-ին Սալեխբադ քաղաքի մերձակայքում: Դա զգացել են մարդիկ հարեւան նահանգներում եւ Իլամի ուրիշ քաղաքներում։
Իլամ նահանգի ճգնաժամային կառավարման դեպարտամենտի գործադիր տնօրեն Այաթ Քեյսարբեյգին հայտնել է, որ տուժած շրջաններ են ուղարկվել փրկարարներ եւ օգնություն ցուցաբերող խմբեր: Նրա խոսքով՝ ավերածությունների եւ զոհերի մասին հաղորդագրություններ դեռեւս չեն ստացվել:

  • Կիսվել: