ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորման անհրաժեշտությունը

Իրանն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորման անհրաժեշտությունը

Իրանն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում քաղաքական միջոցներով մշտական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մասին հայտարարել է, որ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ Թեհրանում Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ավարտին:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհյուն Բայրամովի՝ Թեհրան կատարած այցի շրջանակներում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, տարածաշրջանային հարցերի և երկկողմ հարաբերությունների շուրջ»,- իր թվիթերյան էջում գրել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը, որը Թեհրան է ժամանել դեկտեմբերի 9-ին, հանդիպում է ունեցել նաև երկրի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

  • Կիսվել: