շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը. ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը. ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

Իրանն աջակցություն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը։ Այս մասին այսօր լրագրողների եւ փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար, ծառայում են երկու երկրների և տարածաշրջանի օգտին։

Սոբհանիի խոսքով՝ Հայաստանի և Իրանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են։

՛՛Երկու երկրների սահմաններն ամենաապահովն էին, դրանք երկու երկրների ժողովուրդների համար խաղաղության և բարգավաճման երաշխիք էին։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը արագ տեմպերով աճում է, և ակտիվորեն խորանում են հարաբերությունները ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում՛՛,-նշել է դեսպանը և հավելել, որ երկու երկրների ժողովուրդները դժվարին պահերին աջակցել են միմյանց։

՛՛Ինչո՞ւ են ձեզ սպառնում։ Եթե ​​ուժեղ լինեք, արդյոք կարո՞ղ են ձեզ սպառնալ։ Եթե ​​ուժեղ լինեք, ոչ ոք չի համարձակվի ձեզ սպառնալ։ Խաղաղության բացակայության պատճառը ռազմական հավասարակշռության բացակայությունն է։ Հենց այս շրջանակներում ենք մենք Հայաստանի հետ հարաբերությունները համարում ռազմավարական։ Իրանի և Հայաստանի կառավարությունների միջև կա փոխըմբռնում, և մենք գնում ենք այս ճանապարհով՛՛,-ասել է Սոբհաին:

  • Կիսվել: