կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանի միջուկային գործարքը փլուզման վտանգի տակ է. ՌԴ ԱԳ նախարար

Իրանի միջուկային գործարքը փլուզման վտանգի տակ է. ՌԴ ԱԳ նախարար

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը փլուզման սպառնալիքի տակ է։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքներով, հաղորդում է TASS գործակալությունը։

Լավրովի խոսքով՝ գործարքը ԱՄՆ եւ եվրոպացի մասնակիցների դիրքորոշման պատճառով փլուզման սպառնալիքի տակ է։ 

«Ցավով նշում ենք ԵՄ մեր գործընկերների անհետեւողականության մասին, որոնք նույնպես լիովին չեն կատարում ԳՀՀԾ գծով իրենց պարտավորությունները,- նշել է Լավրովը։- Մենք համոզված ենք, որ եթե նման գիծը, որը Վաշինգտոնը պարտադրում է անխտիր աշխարհի բոլոր երկրներին, ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումը չկատարելու դեպքում շարունակվի, ապա այդ ամենը կարող է հանգեցնել լուրջ բացասական հետեւանքների ամբողջ տարածաշրջանի, ընդհանրապես միաջզգային հարաբերությունների համար»։

Լավրովը հայտարարեց հաջորդ տարի Իրան այցելելու ծրագրերի մասին՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով։

  • Կիսվել: