երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իրանի հետ քննարկում ենք տնտեսությունը՝ որպես անվտանգությանը նպաստող գործիք. Արմեն Գրիգորյան

Իրանի հետ քննարկում ենք տնտեսությունը՝ որպես անվտանգությանը նպաստող գործիք. Արմեն Գրիգորյան

Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններն ինտենսիվ զարգանում են. եթե 2021 թվականին առեւտրաշրջանառությունը 350 միլիոն դոլար էր, ապա այս տարի հնարավորություն կա մինչեւ 1 միլիարդ դոլար հասցնելու առեւտրաշրջանառությունը, եւ այդ առումով անվտանգային իմաստ են ձեռք բերում տնտեսական հարաբերությունները, ուստի մենք քննարկում ենք տնտեսությունը անվտանգության հարաբերությունների կոնտեքստում: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե տնտեսական հարաբերությունների վերաբերյալ ինչ հարցեր է քննարկել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ:

Հարցին, թե կա՞ն առարկայական նախագծեր, Գրիգորյանը պատասխանել է, որ նախագծերը տարբեր են, օրինակ՝ Հյուսիս- Հարավ ճանապարհը կառուցելու մրցույթում շահել է իրանական ընկերությունը

՛՛Գիտեք՝ Հայաստանի համար ՛՛Հյուսիս-Հարավ՛՛-ը ինչքան կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ Խաղաղության խաչմերուկի կոնտեքստում մեծ կարեւորություն ունի, եւ սա է պատճառը, որ մենք նաեւ քննարկում ենք տնտեսությունը, որպես անվտանգությանը նպաստող գործիք՛՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: