երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրանի գլխավորությամբ անցկացվելիք՝ Ջրի կառավարիչների խորհրդի նիստին կմասնակցեն նաև ՀՀ-ն ու Ադրբեջանը

Իրանի գլխավորությամբ անցկացվելիք՝ Ջրի կառավարիչների խորհրդի նիստին կմասնակցեն նաև ՀՀ-ն ու Ադրբեջանը

Մայիսի 26-ին Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորությամբ տեսակապի ձևաչափով տեղի կունենա քաղաքային ջրի կառավարման տարածաշրջանային կենտրոնի կառավարիչների խորհրդի 12-րդ նիստը, 18 երկրի և 9 միջազգային կազմակերպությունների բարձրաստճան պաշտոնյաների մասնակցությամբ, գրում է parstoday.com-ը:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, նիստին կմասնակցեն Աֆղանստանը, Հայաստանը, Ուզբեկստանը, Բանգլադեշը, Թուրքիան, Շրի Լանկան, Սիրիան և Օմանը նախարարների մակարդակով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը, Գերմանիան, Շվեյցարիան, Իրաքը և Հնդկաստանը՝ փոխնախարարի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով:

Նիստի ընթացքում նախատեսված է քննարկել կրթական և հետազոտական ​​խոշոր նախագիծ, համաձայն՝ կառավարիչների խորհրդի կայացրած որոշման՝ տարածաշրջանի երկրների մասշտաբով ԱԳ նախարարությունների և Գերմանիայի շրջակա միջավայրի համագործակցությամբ, որը անհրաժեշտ տվյալների ու վիճակագրության առումով հանգեցրել է քաղաքային ջրերի կառավարման պլանավորման բարելավմանը:

Քաղաքային ջրի կառավարման ոլորտում փորձերի փոխանակումը, ջրային ստարտափների զարգացմանն ու ոչ ավանդական ջրերի օգտագործման նոր տեխնոլոգիաներին աջակցելն այլ հարցեր են, որոնք կքննարկվեն մայիսի 26-ին կայանալիք նիստում:

 

  • Կիսվել: