հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իրանի ԱԳՆ-ի խոսնակը հայտնել է Զարիֆի` Հայաստան հնարավոր այցի մասին

Իրանի ԱԳՆ-ի խոսնակը հայտնել է Զարիֆի` Հայաստան հնարավոր այցի մասին

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Հայաստան հնարավոր այցի մասին, հաղորդում է  ՄԵՀՐ լրատվական գործակալությունը, փոխանցում է parstoday.com-ը:

Նրա խոսքով՝ քննարկվում է Հայաստան Զարիֆի այցը, եւ, հնարավոր է, որ մոտ ժամանակներս ԱԳՆ ղեկավարը հանդիպի ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հետ:

Խաթիբզադեն հավելել է, որ ծրագրվող այցի շրջանակում կկայանա տարածաշրջանային հարցերի եւ համագործակցության ընդլայնման շուրջ քննարկում: 

  • Կիսվել: