ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրան-Հայաստան միասնականությունը դժվարացնում է «Զանգեզուրի միջանցքի» բացումը.  Քըլըչդարօղլու

Իրան-Հայաստան միասնականությունը դժվարացնում է «Զանգեզուրի միջանցքի» բացումը. Քըլըչդարօղլու

Թուրքական BaBala Tv–ի հաղորդման ժամանակ մասնակիցներից մի երիտասարդ հետաքրքրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուից, թե ինչո՞ւ նա իր նախընտրական ծրագրում ներառված Թուրքիա–Չինաստան երթուղուց դուրս է թողել Ադրբեջանը եւ չի անդրադարձել ՛՛Զանգեզուրի միջանցքին՛՛, ինչը դուր չի եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

Ի պատասխան՝ Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, թե ինքը, ինչպես մյուս թուրք գործիչները, լավ է վերաբերվում Ադրբեջանին եւ ընտրվելու դեպքում առաջին այցերը լինելու են Կիպրոսի թուրքական հատված եւ Ադրբեջան։ Նա շեշտել է, թե իր նախագծի նպատակն է միավորել Թուրքիան Միջին Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ, իսկ կենտրոնական դերում լինելու է Թուրքիան։

Քըլըչդարօղլուի խոսքով՝ ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛ կարեւոր է Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի համար, սակայն Իրան–Հայաստան միասնականությունը դժվարացնում է այդ միջանցքի բացումը։

Նա կարծում է, որ եթե Թուրքիային հաջողվի համոզել Հայաստանին ու մյուս երկրներին, որ այդ միջանցքը տարածաշրջանի երկրների զարգացման համար կարեւոր նշանակություն է ունենալու, ապա Թուրքիան տարածաշրջանում ավելի հզոր կդառնա։

  • Կիսվել: