հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրականում բոլորս զոհ ենք տեխնոլոգիաներին, որոնք կիրառվել են Հայաստանում. Մինասյան

Իրականում բոլորս զոհ ենք տեխնոլոգիաներին, որոնք կիրառվել են Հայաստանում. Մինասյան

Ապրել լա՞վ, թե՞ ապրել live-ում. ի՞նչ ենք մենք ուզում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հերթական լայվն այս անվանումն ուներ: Ուղիղ եթերի ժամանակ Մինասյանն ասաց, որ 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո բոլորը սկսեցին փնտրել մեղավորների, ավելի կոնկրետ՝ փորձում էին հասկանալ` ով է այն անձնավորությունը կամ կազմակերպությունը, որը կարողացավ Նիկոլ Փաշինյանից հաշված օրերի ընթացքում ստանալ ՀՀ վարչապետ` հայ ժողովրդի փրկիչ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Քանի որ դա իրապես ֆանտաստիկայի ժանրից է, բոլորը մտան այդ պրոցեսի մեջ՝ մոռանալով շատ կարեւոր բան, որ Հանրապետության հրապարակը լի էր մարդկանցով, եւ չկա աշխարհում ուժ, որը կկարողանար իրապես հանել փողոց այդ քանակությամբ ժողովուրդ:

Նիկոլ Փաշինյանը առաջին օրվանից գոռում է, փորձում է ապացուցել՝ որ ժողովուրդ ջան, ես ոնց որ էն ժամանակ եղել եմ անտեր, հիմա էլ եմ անտեր, ՀՀ-ում այս հեղափոխություն կոչվածը արել է հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի հետ միասին:

Իրապես այն քիչ բաներից է, որտեղ ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ: Իրականում այս պրոցեսը, որը իրենք կոչում են հեղափոխություն, չունի հեղինակ, որովհետեւ հեղինակները բոլորս ենք, եւ իրականում բոլորս զոհ ենք տեխնոլոգիաներին, որոնք կիրառվել են Հայաստանում, եւ որոնց մասին այսօր կպատմեմ ձեզ՛՛։

Նա նշեց, որ բոլորը փորձում էին մեղադրել բոլորին:

Մինասյանն ասաց. «Սերժ Սարգսյանը եւ նախորդ իշխանությունները փորձում էին փնտրել օտարերկրյա ինչ-որ գործակալների, կամ ինչ-որ գերտերությունների շահն այս պրոցեսներում, իրականում համ շահը կար, համ գործակալները կային, բայց իրականում դերն այնքան մեծ չէր: Առաջին նախագահի կողմնակիցները գոնե առաջին փուլում վստահ էին, որ այս ամենը կազմակերպել է Սերժ Սարգսյանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանի միջոցով, որն ըստ իրենց՝ միշտ եղել է Սերժ Սարգսյանի ագենտը, լուծեն Ղարաբաղի հարցը:

Երկրորդ նախագահի կողմնակիցները վստահ էին եւ մինչեւ վերջերս տարածում էին,որ այս ամենը նույնպես արել է Սերժ Սարգսյանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հետո գցի եւ իշխանությունը հանձնի ինձ: Հանրապետական կուսակցության վերնախավը վստահ է, որ այս ամենի մեղավորը ես եմ, որովհետեւ ես միշտ եղել եմ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, եւ հաշվի առնելով, թե մեդիաները ոնց էին լուսաբանում Նիկոլին, դրա համար այս ամեն ինչը եղավ:

Նույնիսկ այն մարդիկ, որոնք Հանրապետության հրապարակում էին, սկսեցին ջնջել իրենց նկարները «դուխով» մայկաներով եւ կեպկաներով եւ սկսեցին մեղավորներ փնտրել, թե ոնց եղավ, որ մենք գնացինք ու Նիկոլին ընտրեցինք:

Բոլորը փնտրում էին մեղավորների` մոռանալով երկու փաստ` ապրիլ-մայիսյան իրողությունների համար բոլորս անխտիր պատասխանատու ենք` առաջին նախագահ, երկրորդ, երրորդ նախագահ, մենք, ժուռնալիստները, բոլորը մեղավոր են, չկա ոչ մեղավոր, բայց այստեղ ամենակարեւոր մեղավորները տեխնոլոգիաներն են՛՛:

Նախկին դեսպանը որպես օրինակ բերեց ՛՛հերոս՛՛ տեխնոլոգիան, որի միջոցով ստվերվում են իրական հերոսները, իրական պրոցեսները, կամ փոխեն մեր իրական արժեքները:

Այս առնչությամբ նա հիշատակեց Արտուշ պապիկի դեպքը Ապրիլի 24-ին. ՛՛Երբ մենք պետք է որ միավորված հիշեինք Ցեղաասպանության զոհերի հիշատակի խորհուրդը, բայց բոլորս ընկանք «Ազատություն» ռադիոկայանի թակարդը եւ սկսեցինք զբաղվել Արտուշ պապիով` սկզբում Արտուշ պապիին սարքելով հերոս, ուղիղ մի ամիս հետո բոլոր մարդիկ սկսեցին թաղել Արտուշ պապիին: Այդ ընթացքում ստվերվեց քաղաքական եւ ազգային կարեւոր փաստ` Հայոց Ցեղասպանության ամբողջ քաղաքական պրոցեսը՛՛,-ասաց նախկին դեսպանւ:

Ըստ նրա՝ հաջորդ տեխնոլոգիան Լեյլա տատիկն էր կամ ոստիկան Աշոտի տատիկը, որը հետո պարզվեց՝ սուտ էր: Այս առնչությաբ  էլ նա նշեց. ՛՛Ամենակարեւորը Նիկոլ Փաշինյանի բեմահարթակից ժողովրդին դիմեց Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը: Նիկոլ Փաշինյանը մինչ օրս ներողություն չխնդրեց հերոսի ընտանիքից՛՛:

Մինասյանը պատմեց նաեւ ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանի կիրառած տեխնոլոգիայի մասին, երբ պարզվեց, որ ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ ցուցարարներին է միացել մի լավ շուն` Սպիտակ անունով:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ամբողջ մի ռեպորտաժ նվիրվեց Սպիտակ շունիկին, բայց ամենակարեւորը շուն Չալոն էր, կամ Քայլոն, որի մասին «Ազատություն» ռադիոկայանը երեւի ֆիլմեր էր նկարում, եւ Քայլոն իրականում դարձավ հեղափոխության սիմվոլներից մեկը: Հետո էլ Քայլոն պետք է վիրավորվեր, եւ կարեւոր մի բան եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն վիրավորվել էր եւ «դարձել էր Մոնթե Մելքոնյան», այդ բոլորը տեխնոլոգիաներ են, ժողովուրդ ջան, նաեւ մեծ տեխնոլոգիա էր Աննա Հակոբյանը, ով իր պարզ, համեստ կանացի կերպարով պետք է ներքաշեր կանանց, եւ իմ կարծիքով՝ սա ոչ թե թավշյա, այլ կանանաց հեղափոխություն էր, եւ այդ զանգվածին քաշեց Աննան եւ ասեմ, որ այդ նույն Աննան, երբ վերադարձավ իր նորմալ կեցվածքին, սկսեց վանել այդ մարդկանց՛՛:

  • Կիսվել: