Ինստագրամում Խաչատուր Սուքիասյանի անունով կեղծ էջ է բացվել
Առավոտյան ինստագրամում Խաչատուր Սուքիասյանի անունով կեղծ էջ է բացվել։ Այս մասին հայտնում են " SIL GROUP"-ից։
"Օրվա ընթացքում շատերին այս կեղծ էջով նամակներ են ուղարկել՝ ներկայանալով որպես Խաչատուր Սուքիասյան։
Մեր թիմն արդեն տեղեկացրել է ինստագրամին խնդրի մասին։
Մինչ կեղծ էջի արգելափակվելը խնդրում ենք անտեսել այդ էջից եկող նամակներին",- նշվում է հաղորդագրության մեջ։
