հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եվրոպայում Facebook-ն ու Instagram-ը կփակվե՞ն. ինչ են մտածում Meta-ում

Եվրոպայում Facebook-ն ու Instagram-ը կփակվե՞ն. ինչ են մտածում Meta-ում

Meta ընկերությունում քննարկվում է Եվրամիության տարածքում Facebook և Instagram սոցիալական ցանցերն անջատելու սցենարը։ Այս մասին ասվում է զեկույցում, որը տրամադրվել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին։

Նշվում է, որ խնդիրները կապված են ԵՄ-ում նոր օրենքի ընդունման հետ, որը նախատեսում է տվյալների պահպանում եւ մշակում միայն եվրոպական սերվերներում: Այժմ Meta-ի տվյալները գտնվում են ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Ընկերությունում կարծում են, որ իր մոտեցումը կարեւոր նշանակություն ունի բիզնեսի համար՝ ինչպես սոցցանցերի աշխատանքի, այնպես էլ գովազդային շուկայի համար:

Meta-ում ԵՄ նոր կանոնները գնահատում են որպես սպառնալիք Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքին: Առանց տվյալների փոխանցման տրանսատլանտյան համակարգի ՝ ընկերությունը կարող է ընդհանրապես հեռանալ եվրոպական շուկայից։

Ինչպես նշել է Գլոբալ հարցերով փոխնախագահ Նիք Քլեգը՝  այդ օրենքն աղետալի ազդեցություն կունենա ոչ միայն համացանցի լանդշաֆտի վրա, այլեւ բիզնեսի բոլոր սեփականատերերի համար, որոնք ապավինում էին սոցցանցերի մեխանիզմներին:

 

  • Կիսվել: