հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչու՞ է ՀՀԿ-ն դաշինք կազմում հենց «Հայրենիքի» հետ. Աշոտյանի պատասխանը

Ինչու՞ է ՀՀԿ-ն դաշինք կազմում հենց «Հայրենիքի» հետ. Աշոտյանի պատասխանը

Մենք կարծում ենք, որ ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության հետ մեր հնարավոր քաղաքական գործակցությունը ամենաարդյունավետն է լինելու ստեղծված իրավիճակում կապիտուլյանտին գահընկեց անելու համար։ Այս մասին այսօր ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են հենց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության հետ դաշինք կազմում։

Նա հավելեց, որ ընտրական ցուցակի շուրջ Գերագույն մարմնի նիստում քննարկում չի եղել։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք չի կաշկանդո՞ւմ այն հանգամանքը, որ Արթուր Վանեցյանը, երբ ԱԱԾ տնօրեն էր, ԱԱԾ-ն քրեական հետապնդումներ էր իրականացնում նախկին իշխանությունների՝ իր թիմակցիների նկատմամբ՝  Աշոտյանը նշեց. ՛՛Քաղաքական դերակատարներից Հանրապետական կուսակցությունը վերջինն է, որին կարելի է ուղղել Արթուր Վանեցյանի հետ համագործակցության հարցի խնդիրը, որովհետեւ Արթուր Վանեցյանի հետ անձամբ համագործակցել է եւ՛ առկա իշխանությունը, եւ՛ ընդդիմադիր դաշտի ամենակարկառուն հենասյուները, մինչեւ պատերազմի մեկնարկը՝ եռյակի ուժերը, իսկ պատերազմի խայտառակ ավարտից հետո՝ Հայրենիքի փրկության շարժումը՛՛։

Աշոտյանը հավելեց նաեւ, որ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում չի քննարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարցը։

 

  • Կիսվել: