կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ինքնաբացարկի դիմումներ Վեդիում. կանցկացվեն նոր ընտրություններ

Ինքնաբացարկի դիմումներ Վեդիում. կանցկացվեն նոր ընտրություններ

Այսօր թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ցուցակների բոլոր թեկնածուների գրանցումը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վեդիի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանը: 

«Գնում ենք նոր ընտրությունների»,- գրել է Գարիկ Սարգսյանը:

ՏԻՄ օրենքի համաձայն՝ Վեդիում ավագանու նոր ընտրություն կլինի:

Ավելի վաղը Սարգսյանը հայտնել էր, որ իրենք և «Հանրապետություն» կուսակցության ավագանու թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:

Հիշեցնենք, որ Վեդիում ընտրությունների արդյունքներով երեք ուժ էր անցել, սակայն որևէ մեկը չէր ստացել բավարար ձայներ՝ միայնակ իշխանություն ձևավորելու համար:

  • Կիսվել: