շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինձ մեկ-մեկ մեղադրում եմ, որ պետք էր ժողովրդին ասել ճշմարտություններ, որոնք կլինեին շոկային. Փաշինյան

Ինձ մեկ-մեկ մեղադրում եմ, որ պետք էր ժողովրդին ասել ճշմարտություններ, որոնք կլինեին շոկային. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ ինքն իրեն մեկ-մեկ մեղադրում է, որ ժողովրդին շոկային ճշմարտություններ չի ասել պատերազմի օրերին:

«Ես ինձ մեկ-մեկ մեղադրում եմ, որ պետք էր քաղաքական խիզախություն ունենալ ու գալ ժողովրդին ասել ճշմարտություններ, որոնք կլինեին շոկային, բայց հիմա ես ինքս ինձ հետ խոսելիս ինքս իմ մեջ չեմ կարողանում ինձ դատել՝ դա չեմ արել, որովհետև մտածել եմ, որ ես պետք է շարունակեմ հանուն Արցախի ու Հայաստանի իրավունքների պայքա՞րը, թե՞ ես դա չեմ արել՝ մտածելով՝ ինչու պետք է ես ասեմ այդ դառը ճշմարտությունը»,-ասաց  Փաշինյանը:

Նա ասաց, թե այս հարցը մինչև կյանքի վերջ իրեն կտանջի:

«Ես այդպես էլ ինքս իմ դատը չեմ կարող անել: Եթե իմանայինք՝ ամեն ինչ այսպես էր լինելու, ավելի ճիշտ կլիներ գալ ու ասել՝ ժողովուրդ, մենք պետք է պայքարից հրաժարվենք»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: