շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչը կդադարեցնի պատերազմը. «The Washington post»-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի անդրադարձը

Ինչը կդադարեցնի պատերազմը. «The Washington post»-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի անդրադարձը

Լրագրող, նովելիստ, «The Washington post»-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Արցախյան պատերազմին՝ փորձելով հասկանալ, թե ինչը կդադարեցնի կողմերին ռազմական ճանապարհով խնդրի կարգավորումից: Նրա հոդվածի առանցքում են հրադադար հաստատելու Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերն ու երեք անգամ հրադադարի համաձայնության խախտումը: Իգնատիուսը նկատել է, որ ընդհանրապես հրադադարի հաստատման համար բանակցությունները դիվանագետների համար իսկական մղձավանջ են. հարձակվողները ցանկանում են ձեռք բերել առավելություն, պաշտպանվողները՝ չեն ուզում զենքի սպառնալիքով զիջումների գնալ: «Պատերազմողները չեն դադարում կռվել, քանի դեռ շարունակելու գինն ավելի բարձր չէ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է սյունակագիրն ու հռետորական հարցադրումներով մատնանշել ԱՄՆ հնարավոր քայլերը, որոնք կարող են բարձրացնել պատերազմելու գինը: «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ մտածի, թե ինչպես բարձրացնի երկարատև մարտերի գինը: Բաքվին իսրայելական զենքի վաճառքի դադարեցո՞ւմ: Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմաքաղաքական աջակցության ցուցաբերո՞ւմ: Խաղաղության համաձայնությունը մերժելու համար Ադրբեջանին ու իր գործընկեր Թուրքիային ԱՄՆ-ի կողմից դատապարտող հայտարարությո՞ւն»,-գրել է նա:

Դեյվիդ Իգնատիուսը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի համար կայուն երկարաժամկետ արդյունքը կարող է լինել ինքնավար կարգավիճակի ստացումը: «Բայց վերջնական կարգավիճակի վերաբերյալ ցանկացած հարց շատ հեռու է, քանի դեռ զենքերը կրակում են»,-գրել է նա:

  • Կիսվել: