ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչու՞ չենք դիմել ՀԱՊԿ-ին պատերազմի ժամանակ. պատասխանում է Փաշինյանը

Ինչու՞ չենք դիմել ՀԱՊԿ-ին պատերազմի ժամանակ. պատասխանում է Փաշինյանը

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետին հարց ուղղեց այն մասին, թե արդյոք մեր ռազմավարական դաշնակիցը պատրա՞ստ է վերականգնելու մեր ռազմավարական պոտենցիալը՝ որպես պայմանագրի կողմ, և կա՞ն արդյոք այլ հնարավորություններ՝ արագ վերադասավորումներ անելու, հզորանալու և մեր շուրջ ծագած անվտանգային խնդիրները լուծելու համար:

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. ՛՛Մեր անվտանգության համակարգի ամենամեծ պրոբլեմն այն է, որ մեր անվտանգության համակարգի հիմնասույնն ու ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ, բայց մեր անվտանգության թիվ մեկ մարտահրավերը ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս՛՛:

Նա պատասխանեց նաև այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ին մենք չենք դիմել պատերազմի ժամանակ: Ըստ վարչապետի՝ պատճառը պարզ է՝ մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի է ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս։

՛՛Բնականաբար, մեր անվտանգային համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ գտնվում է ամենաինտենսիվ և ամենաբարձր մակարդակի վրա, և մենք մեր երկրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ոչ միայն նախատեսում ենք, այլև իրականացնում ենք գործողություններ, որոնց մասին արդեն նշեցի և որոնց կոկնկրետ դրսևորումները կարելի է տեսնել Սյունիքի մարզում։ Տեղի է ունեցել պարզ բան՝ կիզակետը համապատասխանեցվել է ՀԱՊԿ գործողությունների իրավազորության տարածքին անվտանգությունն ապահովելու համար՛՛,- ասաց Փաշինյանը։

 

  • Կիսվել: