Ինչքան էլ սրանք ուզեն՝ հայը հայի դեմ դուրս չի գալու. Հայկ Մամիջանյան
Ֆրանսիայի հրապարակը Հայաստանի ամենաանվտանգ տեղն է: Այս մասին գրել է ընդդիմադիր պատագամավոր Հայկ Մամիջանյանը, ում գրառման մեջ կադում ենք․
«Սիրելի հայրենակիցներ, երեկվանից տարբեր կալիբրի դավաճաններ փորձում են ստեր տարածել, թե իբր այսօր հանրահավաքի ժամանակ բախումներ են լինելու:
Ժողովուրդ ջան, Ֆրանսիայի հրապարակը Հայաստանի ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ տեղն է:
Ինչքան էլ սրանք ուզեն՝ հայը հայի դեմ դուրս չի գալու»։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 16։00-ին ընդդիմությունը հանրահավաք է նախատեսել Ֆրանսիայի հրապարակում։
Գլխավարոր Դատախազությունն այս առնչությամբ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ "
Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով խաղաղ հավաքների անցկացումը, դրանց քաղաքացիների ազատ մասնակցությունը երաշխավորված է։ Իրավապահ մարմիններն ապահովում և շարունակելու են ապահովել հավաքների խաղաղ ընթացքը և մասնակիցների անվտանգությունը։
«Միևնույն ժամանակ, հավաքների, երթերի անցկացումը որևէ կերպ չեն կարող տեղի ունենալ այլոց իրավունքների, օրինական շահերի ոտնահարմամբ և արհամարմամբ, խաթարել հանրային կենսագործունեության բնականոն ընթացքը»։