Ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին Ալիևի հայտարարություններին
՛՛Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում առկա տարաձայնությունների հաղթահարմանը: Փոխարենը չափազանց կարևոր է հնարավորություն ստեղծել ընդունելի հանգուցալուծումներ գտնելու համար: Այս մասին, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը այսպես կոչված՝ ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ պարտադիր բացման մասին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
Նրա խոսքով՝ թե՛ Բաքվից, թե՛ Երևանից բարձրագույն մակարդակով հայտարարվել է ՛՛հարաբերություններում նոր էջ բացելու, դրանց աստիճանական կարգավորման պատրաստակամության մասին՛՛: Զայցևը հայտնել է, որ հենց նման ՛՛դրական կետերի՛՛ վրա էլ իրենք կենտրոնանում են իրենց աշխատանքում: