ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ինչպե՞ս են գծվում Հայաստանի սահմանները

Ինչպե՞ս են գծվում Հայաստանի սահմանները

Հայաստանի պետական սահամնները գծվում են GPS համակարգի միջոցով։ Այս մասին գրում է Բեռլինի տեխնիկական համալսարանի գեոդեզիայի և գեոտեխնիկական ինստիտուտի աշխատակից Էդգար Թամարյանը։ Նրա գրառման մեջ ասվում է․ 

"Աշխարհագրական կոորդինատների տեղորոշման միակ գերճշգրիտ շարժական միջոցը դա Գլոբալ Տեղորոշման Համակարգն (GPS) է և այն չի անվանվում «Գուգլ գլոբալ տեղորոշման համակարգ», այլ անվանվում է «Global Positioning System (GPS)»։ Վերջինս որևէ առնչություն չունի Google Maps-ի հետ։ Այսինքն, GPS-ը տեղորոշում է աշխարհագրական կոորդինատները անկախ Google Maps-ից։

Հայաստանի Հանրապետությունում ներդրված է WGS-84 (World Geodetic System) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը, որի հիման վրա էլ ստեղծվել է (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգը
Հարգանքներով, Է․ Թամարյան
Institute of Geodesy and Geoinformation,
Technical University of Berlin

  • Կիսվել: