ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչո՞ւ եք ասում՝ «արտոնյալ վարկ է, դե տվեք, հետո կմտածենք՝ ինչի վրա ծախսենք»․ Նաիրա Զոհրաբյան

Ինչո՞ւ եք ասում՝ «արտոնյալ վարկ է, դե տվեք, հետո կմտածենք՝ ինչի վրա ծախսենք»․ Նաիրա Զոհրաբյան

Ինչո՞ւ եք վրդովում, որ մենք ուզում ենք ստանալ շատ պարզ հարցի պատասխան։ Եթե մենք այսօր ֆինանսի խնդիր չունենք, ինչպես բազմիցս ԱԺ ամբիոնից ցիտել է ՀՀ վարչապետը, ինչո՞ւ եք ասում՝ «Արտոնյալ վարկ է, դե տվեք, հետո կմտածենք՝ ինչի վրա ծախսենք»։ Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբացության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորն իր ելույթն ուղղեց իշխանությանը և հարց հնչեցրեց.

«Այո՛, եղել են վարկեր, որոնց մենք կողմ ենք քվեարկել՝ զենքի ձեռքբերման համար վարկ, Գյումրիի ասֆալտապատման համար հարկ և այլն, բայց եղել են բազմաթիվ վարկեր, որոնց դեմ ենք քվեարկել։ Ինչո՞ւ եք վրդովում, որ մենք ուզում ենք ստանալ շատ պարզ հարցի պատասխան։ Եթե մենք այսօր ֆինանսի խնդիր չունենք, ինչպես բազմիցս ԱԺ ամբիոնից ցիտել է ՀՀ վարչապետը, ինչո՞ւ եք ասում՝ «Արտոնյալ վարկ է, դե տվեք, հետո կմտածենք՝ ինչի վրա ծախսենք»։ Դուք դա պետք է նախապես մտածած լինեիք, մոտավոր ճանապարհային քարտեզ ունենայիք։ Այնպես չէ, որ իշխանությունն անսխալական, անքննադատելի է և անքննելի»։

Նաիրա Զոհրաբյանն իր խոսքն ավատրեց, նշելով, որ պետք է հանդուրժող լինել այլակարծության հանդեպ։

  • Կիսվել: