երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ինչ քրեական գործով են ԲԴԽ նախագահի կնոջը հրավիրել Հատուկ քննչական ծառայություն. մանրամասներ

Ինչ քրեական գործով են ԲԴԽ նախագահի կնոջը հրավիրել Հատուկ քննչական ծառայություն. մանրամասներ

Ինչպես հայտնի է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կնոջը հրավիրել էին ՀՔԾ, վերջինս ներկայացել է հարցաքննության: ArmLur.am-ը զրուցել է ԲԴԽ նախագահի հետ, թե կոնկրետ ինչ քրեական գործով են կանչել իր կնոջը հարցաքննության:

 

-Պարո′ն Վարդազարյան, երեկ Ձեր տիկնոջը հրավիրել էին ՀՔԾ: Արդյո՞ք Ձեր կինը ներկայացել է և ի՞նչ հարցերի է պատասխանել:

-Այո, կինս ներկայացել է, պատասխանել է քննիչի հարցերին: Պատմել է՝ ինչ գիտի, ինչը չգիտի:

-Պարո′ն Վարդազարյան, ի՞նչ գործի շրջանակներում է հարցաքննվել Ձեր կինը: Հարուցված գործ կա՞ Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների նկատմամբ:

-Պաշտոնական որևէ տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ իմ նկատմամբ է հարուցված: Իմ համոզմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, խախտելով առնվազն 3 օրենսդրական նորմ, իմ վերաբերյալ նյութեր է ուղղարկել դատախազություն, որոնք էլ, ենթադրում եմ, դրանք ուղարկել են ՀՔԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ:

 

-Պարո′ն Վարդազարյան, սա չի՞ նշանակում արդյոք, որ իշխանությունները բացահայտ հետապնդում են իրականացնում Ձեր և Ձեր ընտանիքի նկատմամբ և արդյո՞ք նախաքննական մարմինները դիմել են Բարձրագույն դատական խորհրդին և ստացել թույլտվություն:

-Ոչ, չեն դիմել և հետևաբար ԲԴԽ-ի համաձայնությունն էլ չեն ստացել քրեական հետապնդում իրականացնելու: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ և 94-րդ հոդվածի 6-րդ մասերով հստակ սահմանված են ընթացակարգերը:

-Պարո′ն Վարդազարյան, ի՞նչ եք պատրաստվում անել: 

-Եթե իմ ենթադրությունները հաստատվեն, ապա, հաստատապես, առանց մեկ վայրկյան հապաղելու, բողոքարկելու եմ դատական կարգով:

  • Կիսվել: