երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան

Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան

Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա իրականությանը չի համապատասխանում: Հետագա քննարկումներն այն մասին էին, որ ինչպես այլ բուհեր, միգուցե նաև Կոնսերվատորիան ինչ-որ փուլում տեղափոխվի Ակադեմիական քաղաք: Այդ մասին Երևանի ավագանու՝ ապրիի 16-ի նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ Կոնսերվատորիան փակվում է:

Ավինյանը նշեց, որ ծրագրի վրա մասնագետներ են աշխատում, և որ բոլոր համալսարաններն էլ ներառված են գործընթացում:

«Ես Պոլիտեխնիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, և Պոլիտեխնիկը նունպես այն համալսարաններից մեկն է, որ պոտենցիալ Ակադեմիական քաղաքում իր տեղն ու դերը պետք է ունենա ապագայում: Ես կարծում եմ՝ եթե բարեհաջող ընթանա Ակադեմիական քաղաքի ծրագիրը, բավականին հետաքրքրիր ծրագիր է՝ միջազգային մասնագետների կողմից նախագծված»,- ասաց Ավինյանը՝ դժվարանալով պատասխանել հարցին, թե արդյունքում որ բուհերն են լինելու Ակադեմիական քաղաքում, որոնք՝ ոչ:

«Ընթացքում հնարավորություն է լինելու մեծ և գրեթե բոլոր համալսարանների համար, և ես կարծում եմ՝ ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել»,- ասաց քաղաքապետը:

  • Կիսվել: