հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինչ-որ անորոշ ձեւակերպումներով խաղաղության պայմանագրի ստորագրումը չեմ բացառում. Ռուստամյան

Ինչ-որ անորոշ ձեւակերպումներով խաղաղության պայմանագրի ստորագրումը չեմ բացառում. Ռուստամյան

Ադրբեջանը տարբեր հնարավորություններ օգտագործում է ասելու համար, որ Ղարաբաղի հարցը փակված է, որովհետեւ գիտեն, որ փակված չէ:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Հարցին՝ արդյոք մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրում կանխատեսելի է, նա պատասխանեց. «Ինչ-որ անորոշ ձեւակերպումներով դա չեմ բացառում: Որ լինեն անորոշ ձեւակերպումներ, որ երկու կողմն էլ համարեն, որ շատ լուրջ նվաճում ունեն, բայց հետո ամեն մեկը մեկնաբանի յուրովի: Դա այն է, ինչ Ադրբեջանին է պետք, որովհետեւ Ադրբեջանին ձեռնտու չէ այսօր ֆիքսել 29 800 քկմ Հայաստան՝ իր հստակ սահմաններով: Նա դա չի ուզում անել, որովհետեւ հնարավորություն ունի այսպես անընդհատ առաջ գալով իր դիրքերը դնել, ինչո՞ւ պետք է այդ շանսը կորցնի: Դիմացը թուլացած բանակցող ունի եւ իր՝ ուժի դիրքից խոսելը, դա իրականացնելը դեռ չի պատժվել աշխարհի կողմից: Ախորժակը ուտելու ժամանակ է բացվել եւ նա շարունակելու այս նույն տրամաբանությամբ առաջնորդվել»,-ասաց նա:

  • Կիսվել: