ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչ նկատի ուներ Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով Վազգեն Սարգսյանի մասին

Ինչ նկատի ուներ Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով Վազգեն Սարգսյանի մասին

Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում իր այսօրվա ելույթում պատմական կարճ ակնարկ ներկայացրեց, որտեղ հիմնավոր կերպով ներկայացրեց մի շարք իրադարձություններ, որոնց արդյունքում Հայաստանում 30 տարի հարստացել են միայն որոշ անձինք։

Նա շեշտեց, որ նախկին քաղաքական ղեկավարները ամեն առիթ, այդ թվում՝ հոկտմբերի 27-ը, 2004 թ.-ի՝ Բաղրամյանի տուրունդմփոցը, ինչպես նաև՝ 2016-ին ՊՊԾ գնդի գրավումը ստեղծել և օգտագործել են, որպեսզի ձգձգեն տարածքների հանձնման փաստաթղթի ստորագրումը։

Խաչատուր Սուքիասյանը հիշեցրեց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով տարբեր համարների կոշիկներով էր եկել Հայաստան, դիզել է հարստություն՝ մեր զինվորների և զենքների հաշվին, կրթության և առողջապահության հաշվին։

Խոսելով նախկին կոռումպացված համակարգից՝ պատգամավորը հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին՝ ճշտելու, թե ինչպե՞ս է ստացվում, որ անհատը, ով երբևէ բիզնեսով չի զբաղվել, կուտակել է 100 միլիոն դոլարի ունեցվածք։

Խաչատուր Սուքիասյանը նաև անդրադարձավ մի թեմայի, որի մասին շատերը լռում են՝ վախենալով հասարակության արձագանքից։ Պատգամավորը սխալ համարեց այն, որ Վազգեն Սարգսյանը, ով ուժային համակարգի ղեկավարն էր, քաղաքական իշխանության՝ Արցախի հարցում որոշումը համարեց սխալ, որի արդյունքում տեղի ունեցավ հեղաշրջում։

Ակնհայտ է, որ Սուքիասյանի ելույթի այս հատվածը թիրախավորվելու է, քանի որ հասրակության մեջ Վազգեն Սարգսյանի կերպարը վերջին շրջանում «բացարձականացված» է, սակայն պատգամավորը, որևէ կերպ չվիրավորելով և չվիճարկելով Վազգեն Սարգսյանի անցած ուղին, կարևոր մի փաստ արձանագրեց, որը կարելի է համարել Երրորդ հանարպետության մեծագույն սխալներից մեկը։ Շատերը սրա մասին լռում են, սակայն ԱԺ ամբիոնը թերևս լավագույն հարթակն է մեր սխալները բարձրաձայնելու համար՝ նույն սխալներից խուսափելու նպատակով։ Իսկ թե ինչքանով է սխալ քաղաքական և ռազմական իշխանությունների դերերի ոչ հստակ բաշխվածությունը, դրա մասին բազմաթիվ քաղաքագիտական վերլուծություններ կան։ Անգամ Սամուել Հանթիգթոնն իր «Զինվորը և պետությունը» գրքում հստակորեն տարբերում էր ռազմական և քաղաքացիական գործառույթները՝ նշելով որ ռազմական պրոֆեսիոնալիզմը առավելագույնի է հասնում, երբ զինվորականները մեկուսանում են քաղաքականությունից, իսկ երբ դա տեղի չի ունենում, ռազմական ղեկավարությունը իր ուժի գնահատման դեպքում կարող է գնալ նաև իշխանության համար պայքարի՝ մոռանալով, որ իր գործառույթը բխում է դիվանագիտությունից, այլ ոչ թե հակառակը։

  • Կիսվել: