շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչ մերն է, մնալու է մերը, ինչն իրենցն է, թող մնա իրենցը, Ալեն Սիմոնյանը քարտեզ ցուցադրեց

Ինչ մերն է, մնալու է մերը, ինչն իրենցն է, թող մնա իրենցը, Ալեն Սիմոնյանը քարտեզ ցուցադրեց

Ես առաջարկում եմ, որ եթե հնարավոր է վազող տողով, կարմիր գունով գրենք, որ ՀՀ-ում որեւիցե մեկն օրենքով իրավունք չունի որեւիցե բան հանձնի, դա օրենքով արգելված է, երկրորդը՝ ՀՀ իշխանությունը որեւիցե պարագայում ՀՀ որեւիցե տարածք, չի պատրաստվում նույնիսկ քննարկել նման բան: Այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Տավուշում 4 գյուղերի տարածքների հանձնման թեմային:

«Երրորդը դրա օրինակը մենք ունենք, երբ որ  խոսք էր գնում Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին: Մենք հստակ ասացինք, որ եթե ինչ-որ պարագայում մեզ ինչ-որ բան պարտադրվի, մենք կռվելու ենք դրա համար, մենք կռվելու ենք մինչեւ վերջ: Եւ այսօր այն խոսակցությունները, որոնք կան, դրանք ստոր շահարկումներ են, որովհետեւ նույնիսկ այս պարագայում, երբ որ մենք ասում ենք, այո, վտանգը կա, որ մենք ասում ենք բավականին վերջերս պատերազմական առումով անհաջողություն ենք կրել, եթե մեզ պարտադրվի որեւէ բան, հայաստանյան իշխանության պատասխանը միակն է՝ մենք կռվելու ենք, եւ եթե մենք պարտվենք, իրենք դա վերցնեն, միեւնույն է, մենք դա անելու ենք կռվով: Եւ որեւիցե մեկը, որեւիցե բան ՀՀ տարածքից ոչ կարող է, ոչ պատրաստվում է, ոչ էլ պատրաստ է քննարկել»,-ասել է նա:

«Ինչ մերն է, մնալու է մերը, ինչն իրենցն է, թող մնա իրենցը»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նանեւ իր հետ բերել էր քարտեզ, որտեղ երեւում էր, թե Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում որտեղ է ՀՀ- Ադրբեջան սահմանագիծը անցնում ըստ Ալմաթիի հռչակագրի:

«Էն գյուղերը, որոնք նշում է Աֆրբեջանը դրանք են՝ Բաղանիս- Այրում, Աշըղ-Ասքիպարա, Խեյրումլի եւ Կըզըլ Հաջիլի, ընդ որում, այս  վերջինը հիմա իրենց մոտ է: Ամբողջ տրամաբանությունը այն է, որ  ասում են՝ Ոսկեպարը հանձնում են, ինչ Ոսկեպարի մասին է խոսքը, էդ անգրագետ պնդումները, որոնք կան կամ անգիրագիտությունից են արվում, կամ սադրելու համար են արվում, Հայստանում ներքաղաքական պրոցես սկսելու: Էս խոսակցությունը նրա մասին է, որ մենք պատարստ ենք էս կտորում անել դեմարկացիա՝ մերը ինչ մերն է, մնալու է մերը, ինչը իրենց է, թող մնա իրենց: Այստեղ նաեւ հարց են բարձրացնում կոմունիկացիաներ մասին, այս տարածքում գազատար չկա: Կա ճանապարհի մի կտոր, որ երբ որ այդ խոսակցությունը գա հասնի, որ հասկանանաք ճանապարհի այդ կտորը ինչ ենք անելու, մեր դիրքորոշումն այն է, որ մենք մեր ճանապարհը մի քանի կիլոմետր կարող ենք էս կողմով սարքելու»,-ասաց նա:

Հարցին թե, Հայաստանը սա անում է սպառնալիքի տակ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա սպառնալիքի տակ չի արվում, դա արվում է, որովհետեւ պետք է Հայաստանին:

«Երբ որ մենք ասում ենք ՀՀ-ն կադաստրի վկայական ունենա, դա վերացական բան չի կարող լինել »,- նշում է նա:

Հարցին, որ եթե այս տարածքները հանձնվեն, Ադրբեջանը կճանաչի որ դա սահմանն է, ԱԺ նախագահը ասաց. «Բա ինչ պիտի անի, իհարկե, երբ որ ինքը ճանաչում է մեր սահմանը, ինքը դրանով ճանաչում է իր սահմանը, այստեղ Ադրբեջանի սահմանը կապված է նաեւ մեր ճանաչելով: Մենք չենք պատրաստվում որեւիցե բան զիջենք այն պայմանով, որ  պատերազմ չլինի, որը մերն է, չի լինելու տենց բան, ամբողջ իշխանության անունից եմ հայտարարում, անհնար է: Երբ որ մենք պատերազմում ենք մեր տարածքում, ամբողջ աշխարհը պատարստ է պաշտպանելու մեզ, երբ որ մենք, ընկալվում է այլ տարածք, ամբողջ աշխարհը լռում է»:

  • Կիսվել: