հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ինչ հարցեր են ընդգրկված այսօրվա արտահերթ նիստում. «Ժողովուրդ»

Ինչ հարցեր են ընդգրկված այսօրվա արտահերթ նիստում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ութերորդ գումարման խորհրդարանի գարնանային նստաշրջանն ավարտվել է, սակայն արտահերթ նիստերի պակաս չի զգացվում։ Երեկ եւս արտահերթ նիստ է գումարվել կառավարության նախաձեռնությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս նստաշրջանը վերջինն է լինելու, քանի որ երկուշաբթի օրվանից պատգամավորները գտնվելու են արձակուրդում։ Տեղեկացանք, որ օրակարգում չորս հարց է, որոնցից երկուսն անցնելու են առաջինից երկրորդ ընթերցում։ Ամեն դեպքում, նիստը կաճատեւ է լինելու։

Այսպիսով, հարցերից մեկը վերաբերում է կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելուն։ Այս նախագծով վարչապետն իրավասու է ձեւավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով։

Օրինակ՝ քաղաքացիական հրազեն կրելու համար հատուկ լիազոր մարմնին պետք է քննություն հանձնել։ Մի խոսքով, էլի կարեւոր նախագծերը արտահերթով են ներկայացնում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: