կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ինչ հարցեր են բարձրացվելու, եթե ստեղծվի պարիտետային հանձնաժողովը․ Մարուքյանը պարզաբանեց

Ինչ հարցեր են բարձրացվելու, եթե ստեղծվի պարիտետային հանձնաժողովը․ Մարուքյանը պարզաբանեց

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է լրագրողների հարցերին առ այն, թե ինչ հարցեր են բարձրացվելու, եթե ստեղծվի պարիտետային հանձնաժողովը։

Նշենք, որ հանձնաժողովի ստեղծմանը դեմ են «Իմ քայլը» և «Հանրապետական» կուսակցությունները:

Մարուքյանի խոսքերով, պետք է պատասխաններ տրվեն հարցերին՝ պատրաստվել ենք արդյո՞ք մենք պատերազմին, եթե այո, ապա ինչպես, օրինակ ՍՈւ-երի, «ՏՕՌ»-երի գնում և այլն.

«Բայց ամենաառաջինը դիվանագիտական հարթակն է: Եթե բանակցությունները տապալել են, ով է տապալողը: Այս հատվածն ամբողջությամբ ուսումնասիրվելու է:

Հետո պետք է պատասխան լինի՝ մենք արդյո՞ք տեղյակ ենք եղել, որ պատերազմի նախապատրատություն կա ու հեսա հարձակվելու են մեզ վրա:

Իմ ինֆորմացիայով, տեղյակ ենք եղել, ու ոնց է եղել, որ Տոնոյանը ծնունդ է գնացել, Հայաստանում չի եղել՝ իմանալով, որ հեսա հարձակվելու են մեզ վրա:

  • Կիսվել: