ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

Կատարի միջնորդները հոկտեմբերի 30-ին կրկին ժամանել են Թեհրան՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու ջանքերի շրջանակում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բանակցություններից տեղյակ պաշտոնյայի։

Աղբյուրի խոսքով՝ միջնորդական բանակցությունները համակարգվում են ԱՄՆ-ի հետ։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ին Կատարն Իրանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի նոր նախագիծ։

Ըստ Reuters-ի՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան առաջարկներն անընդունելի է որակել՝ նշելով, որ Թեհրանը չի պատրաստվում փոխել միջուկային հարցի շուրջ իր դիրքորոշումը։

Վաշինգտոնը ցանկանում է, որ միջուկային հարցերը ներառվեն բանակցությունների օրակարգում հենց սկզբից։ Մինչդեռ Թեհրանը պահանջում է, որ ԱՄՆ-ն նախ դադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը և վերացնի նավթի արտահանման նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է սերտ կապ պահպանել միջնորդների հետ՝ քննարկելու այն առաջարկները, որոնք կարող են ապահովել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու նպատակով 7-օրյա ծրագրի իրականացումը։

 

  • Կիսվել: