երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Մոսկվայում ավարտվեց ՀՀ-ի, ՌԴ-ի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը. մանրամասներ

Մոսկվայում ավարտվեց ՀՀ-ի, ՌԴ-ի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը. մանրամասներ

Մոսկվայում ավարտվեց Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը: Հայաստանը ներկայացնում էր Մհեր Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին ստեղծել փորձագիտական ​​ենթախմբեր․

1․երկաթուղային ու ավտոմոբիլային փոխադրումների հարցերով

2.փոխադրումների անվտանգության ապահովման

3․փոխադրումների սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողության։

Ենթախմբերը կձևավորվեն մինչև փետրվարի 2-ը։ Իսկ մինչև փետրվարի 5-ը կանցկացնեն ստեղծված ենթախմբերի առաջին նիստը։

 

  • Կիսվել: