երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ինչ է ասել Սերժ Սարգսյանը կուսակիցներին ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ․ «Հրապարակ»

Ինչ է ասել Սերժ Սարգսյանը կուսակիցներին ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրվեց, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կուսակիցներին ասել է, թե այլևս չի ցանկանում ակտիվ քաղաքականություն վերադառնալ։ Ասե՞լ է նման բան ձեր նախագահը՝ երեկ մեր լրագրողը հարցրել է Էդուարդ Շարմազանովին։ «Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, երկրորդ՝ ի՞նչ նկատի ունեք «ակտիվ քաղաքականություն» ասելով։ Հիմա ես ակտիվ քաղաքականությամբ զբաղվո՞ւմ եմ․ զբաղվում եմ, չէ՞։ Ակտիվ քաղաքականությամբ զբաղվելն ու իշխանության ձգտելը տարբեր բաներ են։

Մի բան կարող եմ վստահեցնել, որ ՀՀԿ-ն այս պահին իշխանության չի ձգտում, ՀՀԿ-ն որևէ մեկի հետ գաղտնի բանակցությունների մեջ չէ և պլաններ չի գծում, որ ապագա պառլամենտում ունենա ներկայացվածություն»։ Իսկ 17 ուժերի մեջ կա՞ն այդպիսիները։ «Ես չգիտեմ, այդպիսի ուժեր չեմ ճանաչում, օրը կգա, բարին՝ հետը, կտեսնենք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: