շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ինչ է արվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածում․Ս․ Պապիկյանը այցեր է կատարում (տեսանյութ)

Ինչ է արվում Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածում․Ս․ Պապիկյանը այցեր է կատարում (տեսանյութ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածում ծանոթանում է ճանապարհաշինության աշխատանքներին։

Նախարարն այնուհետ հանդիպել է Լարսի խցանման պատճառով Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ: Վերջիններս Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է կանգ են առել թբիլիսյան արվարձանում, հայտնում է «Ա1+»-ը։


Այս պահին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ լսում ենք վարորդների մտահոգությունները, քննարկում նրանց աջակցելու և իրավիճակը մեղմացնելու տարբերակներ:

Նախարար Սուրեն Պապիկյանը  նաև այցելել է  Մ3 միջպետական ճանապարհ։

  • Կիսվել: