երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչ աստիճանի ցոգոլ պիտի լինես, որ ասես, թե ընդդիմադիրները բեսպրեդել մանդատազրկումից վախեցել, եկել են նիստի. Աբգարյան

Ինչ աստիճանի ցոգոլ պիտի լինես, որ ասես, թե ընդդիմադիրները բեսպրեդել մանդատազրկումից վախեցել, եկել են նիստի. Աբգարյան

Ինչ աստիճանի քաղաքականապես ցոգոլ պիտի լինես, որ հայտարարես, թե ընդդիմադիրները եկել են նիստի ու ելույթներ ունեցել, որովհետև վախեցել են նախորդ նիստի բեսպրեդել մանդատազրկումից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Նա մասնավորապես նշել է. «Մի հոգի չի. մեկն այդ հիմարությունն ասաց, կրկնում են։ Ու էդ մարդիկ իշխանություն են Երևանում։

1) Մենք նախկինում էլ եկել ենք, ելույթներ ունեցել ենք։

Եթե նիստերին շարիկ եք գլորել, չեք նկատել՝ ձեր պրոբլեմն ա։

2) Մեր խմբակցության անունից հատուկ հայտարարել եմ, որ մեր ներկայությունը պայմանավորված է ՏՐԱՆՍՊՈՐՏԻ` ձեր փինած նախագծի քննարկմամբ, որի չանցնելը մեզ համար կարևոր է։

Եկել ենք հենց ձեր կողմից էժանագին ձևով մանդատից զրկված Հայկ Մարությանի հորդորով։

3) Չէ, ավելի հետաքրքիր ու հրապուրիչ չեք դարձել մեզ համար, ոչ էլ ձեր` զարտուղի եղանակով կարգված քաղաքապետի լեգիտիմությունն է գեթ մեկ թիզ աճել մեր աչքերում։

Ինչո՞ւ են ուրեմն այս մանկամիտ հայտարարություններն անում։ Պատճառը միայն քաղաքականապես անգրագետ ու անզուսպ լինելը չէ։

Այսպիսով փորձում են ընդդիմությանը «թասիբի գցել», որ չգանք նիստերին, թողնենք իրենց հաճախորդացրածների հետ, որ կոմֆորտի մեջ լինեն նիստերին։ Այսինքն, մեր պնդումները, որ մանդատից զրկելու գործընթացը ոչ այլ ինչ է, քան ընդդիմադիր խոսքից ձերբազատվելու փորձ, ավելի քան հիմնավորվում են։

Հատուկ իշխանական լծակներից արբած, աստղայինը տարածների համար. դահլիճում մեր տեղերը, մեր մանդատները մեզ տվել է մեզ ընտրած երևանցին։ Դուք շատ միկրոսկոպիկ գործոն եք, որ ձեզանով որոշենք` որ նիստին գանք, իսկ որը բոյկոտենք»։

  • Կիսվել: