շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իմաստ չկա թաքցնելու վարակակիրների թիվը. Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրենի պատասխանը՝ Արսեն Թորոսյանին

Իմաստ չկա թաքցնելու վարակակիրների թիվը. Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրենի պատասխանը՝ Արսեն Թորոսյանին

Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան պատասխանել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանն առ այն, որ Վրաստանում օրական 1-2 դեպք է լինում և ոչ բոլոր դեպքերն են հաստատվում ու դառնում վիճակագրության մաս: Այս մասին հայտնում է Interpressnews կայքը:

Էզուգբայան հայտրարել է, որ կորոնավիրուսով վարակվածների տվյալները թաքցնելու իմաստ չկա։

«Թե ով է հետաքրքրվում, կարևոր չէ, մեզ մոտ կա 728 հաստատված դեպք և վերջ։ Մեր բոլոր տվյալները ճիշտ են, ոչինչ թաքցված չէ։ Մեզ մոտ հիվանդները 728-ն են, և եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ իմացածի վրա, միևնույն է, առանց իմ ասելու էլ, քանի որ իմ ասածը այնքան էլ կարևոր չէ, տվյալները 728-ն են։ Կա 728 դեպք և վերջ։ Մեզ դրա վերաբերյալ մեկնաբանություններ պետք չեն»,- ասել է նա։


 

  • Կիսվել: