ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ նիստում քննարկում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հնարավորության հարցը

«Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ նիստում քննարկում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հնարավորության հարցը

«Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ նիստում քննարկում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հնարավորության հարցը։

Նիստից առաջ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ քննարկվելու է Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը: 

Հարցին, թե հակառակորդն արդեն հարվածում է Վարդենիսին, արդյոք դիմելո՞ւ են ՀԱՊԿ-ին, պատգամավորը նշեց, որ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ գործողությունները:

«Ադրբեջանը փորձում է պատերազմի մեջ ներքաշել նաև Հայաստանը, բայց մեր բանակը լիովին վերահսկում է իրավիճակը»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ միջազգային կառույցներից ակնկալում են ադրբեջանական ագրեսիայի և Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության և հակամարտության մեջ ներգրավվածության դատապարտում:

  • Կիսվել: