երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մակունցը չի մեկնաբանում Ջուլֆալակյանի հրաժարականը

Մակունցը չի մեկնաբանում Ջուլֆալակյանի հրաժարականը

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հրաժարվում է մեկնաբանել իրենց խմբակցության պատագամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականաը։

«Ես այսօր հարցազրույց չեմ տալիս, այդ թեման այսօր չեմ մեկնաբանում»,- ԱԺ-ում լրագրողների հարցադրումներին ի պատասխան ասաց նա։

Հարցին, թե խմբակցությունում կա՞ն մարդիկ, ովքեր դժգոհ են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությունից, Մակունցը չպաստասխանեց։

Հիշեցնենք՝ նախօրեին իմքայլական պատագամովոր Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից։

«Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ»,-նշել էր Ջուլֆալակյանը:

  • Կիսվել: