ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իմ լավագույն համաճարակաբանը շատ կարևոր գործ է անում և չի կարող ժամանակ հատկացնել ու արձագանքել ինչ-որ հայտարարությունների․ Թորոսյան

Իմ լավագույն համաճարակաբանը շատ կարևոր գործ է անում և չի կարող ժամանակ հատկացնել ու արձագանքել ինչ-որ հայտարարությունների․ Թորոսյան

Առողջապահության նախարարության և դրա գործունեության վերաբերյալ իրականացվող հակաքարոզչությանը պետք է պատասխանեն մեր մասնագետ համաճարակաբանները, որոնք արդեն երկու ամիս է՝ տուն չեն գնացել, նրանք գործ են անում, այսօր Հանրային որհրդի կազմակերպած առցանց քննարկմանը պատասխանելով խորհրդի անդամներին հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ես իմ լավագույն համաճարակաբանին թույլ չեմ տալիս գնալ Հ1 և խոսել հակաքարոզչության վերաբերյալ, որովհետև նքն այս պահին շատ շատ ավելի կարևոր գործ է անում, ասենք՝ 1000 հոգանոց արտադրամասում հակահամաճարակային միջոցառումներ է իրականացնում», -հայտարարեց Թորոսյանը։

Նախարարը այսպես արձագանքեց, երբ ՀԽ անդամներից մեկը քննադատեց առողջապահության նախարարության գործելաոճը, երբ տարբեր կողմեր քննադատում են նախարարության գործունեությունը, բայց որևէ արձագանք չկա։

Ըստ պաշտոնյայի, ինքն ընտրել է իրական գործ անելը և ոչ թե ինչ-որ հայտարարություններին պատասխանելը։ Ավելին, նախարարն ասաց, թե մտածել է, որ նման հայտարարություններին արձագանքողները կարող են լինել այլ ավելի ազդեցիկ մարդիկ, օրինակ՝ Հանրային խորհրդի անդամները։ Բացի այդ, նրա խոսքով, սոցիալական հոլովակների միջով են փորձել հակադարձել տարբեր հայտարարություններին։

  • Կիսվել: