շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իմ կինը մի բյուրոկրատից մյուս բյուրակրատ պետք է վազվզի. Զարեհ Սինանյանը՝ Փաշինյանի կողմից հրապարակված նամակի մասին

Իմ կինը մի բյուրոկրատից մյուս բյուրակրատ պետք է վազվզի. Զարեհ Սինանյանը՝ Փաշինյանի կողմից հրապարակված նամակի մասին

Այն օրենքները, որոնք կարգավորում են այդ խնդիրը, արհեստականորեն այնքան են բարդացված, որ խնդիրներ են առաջացնում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ խոսելով հայրենադարձության հետ կապված խնդիրների մասին:

Անդրադառնալով այն նամակին, որը վարչապետը ստացել ու հրապարակել էր ֆեյսբուքյան իր էջում, ապա հանձնարարականներ տվել մի քանի գերատեսչությունների, Մինասյանը նշեց․

«Այստեղ երկու խնդիր կա: Մեկը կապված է օրենքի հետ: Այն օրենքները, որոնք կարգավորում են այդ խնդիրը, արհեստականորեն այնքան են բարդացված, որ խնդիրներ են առաջացնում: Իմ կարծիքով, անցյալում դա միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ լինեին: Այսինքն, հայրենադարձվողը կամ քաղաքացիություն ընդունողը որոշ ժամանակ քաշքշվելուց հետո կարող էր ավելի հակված լինել ներվերը և ժամանակը խնայելու համար կաշառքով հարցը լուծել: Հիմա հարցն ինչ-որ առումով լուծված է: Համակարգն այնքան անհեթեթ է, որ ցանկանաս էլ չես կարող ստեղծել: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ մեր մարդիկ վատ են վերաբերվում նոր քաղաքացիներին: Մեր պետական ծառայողների մոտ նման խնդիր կա: Դուք ինձանից երկար եք ապրում Հայաստանում, ինձանից լավ գիտեք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու 2 տարվա մեջ այդ հարցը չի լուծվել, Սինանյանն ասաց, որ ուշադրությունը սևեռված է եղել ավելի կարևոր խնդիրներին:

«Իմ կինն այսօր գտնվում է Հայաստանում, ուզում իր քաղաքացիության թղթերը ստանալ: Նա նույն անհեթեթ քաշքշուկի զոհն է դառնալու: Նրա ծնողները ծնվել են Բուլղարիայում, նա՝ ԱՄՆ-ում, նրա ազգանունն այսօր այն չէ, ինչ ունեցել է ծնվելիս: Այդ պատճառով մի պատուհանից մյուս պատուհան, մի բյուրոկրատից մյուս բյուրակրատ պետք է վազվզի»,-հավելեց նա:

  • Կիսվել: