շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իլհամ Ալիևը ժամանել է Սպիտակ տուն

Իլհամ Ալիևը ժամանել է Սպիտակ տուն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Սպիտակ տուն, որտեղ տեղի է ունենալու երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Սպիտակ տանը քիչ առաջ ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:

  • Կիսվել: