չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իջևանում ավտոտնակի տանիք է այրվել

Իջևանում ավտոտնակի տանիք է այրվել

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 27-ին, ժամը 04։22-ին ահազանգ է ստացել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 5 շենքի բակում այրվում է ավտոտնակ: 

Ինչպես  InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:45-ին, մարվել՝ 05:03-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը։

  • Կիսվել: