ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«իԳործ» ծրագրի մասնակիցներն այցելել են Սարդարապատի հուշահամալիր

«իԳործ» ծրագրի մասնակիցներն այցելել են Սարդարապատի հուշահամալիր

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տոնի առթիվ ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցներն այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին մեր պատմության ամենափառավոր էջերից մեկը կերտողների հիշատակին:
 
«իԳործ»-ցիները շրջայց կատարեցին նաև Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում:

  • Կիսվել: