ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իգոր Խաչատուրովի վերաբերյալ ՔԿ հաղորդագրությունը տարածած անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ. փաստաբան

Իգոր Խաչատուրովի վերաբերյալ ՔԿ հաղորդագրությունը տարածած անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ. փաստաբան

Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն տարածեց, ըստ որի, կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։

Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը կալանավորմանը կանդրադառնա ուշ, բայց ՔԿ հաղորդագրության մասին գրառում, այնուամենայնիվ, արել է։

«Պնդում եմ, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ, ինչի կապակցությամբ պետք է նշանակվի փորձաքննություն», - նշել է փաստաբանը։

  • Կիսվել: