երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ի տարբերություն նախորդ այցի՝ այս անգամ հայկական կողմն ասելիք ուներ. Մարուքյանը՝ ԱՄՆ այցի մասին

Ի տարբերություն նախորդ այցի՝ այս անգամ հայկական կողմն ասելիք ուներ. Մարուքյանը՝ ԱՄՆ այցի մասին

Հայկական կողմը Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի շրջանակում ավելի բաց և նախաձեռնող է դարձել: Այսօր խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ ամփոփելով ԱՄՆ կատարած այցի արդյունքները։

«Հայաստանում հաճախ քննադատություններ են հնչում այն առնչությամբ, որ ԱՄՆ-ում հայկական պատվիրակությունը հիմնականում հանդիպում է և մոտ է Դեմոկրատական կուսակցության գործընկերների հետ, սակայն այսօր հայկական կողմն ակտիվ համագործակցում է նաև Հանրապետական կուսակցության գործընկերների հետ: Վերջին այցը դրա վառ ապացույցն էր»,-ասաց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախորդ այցի ժամանակ, որը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին՝ մինչ հեղափոխությունը, ինքը եղել է պատվիրակության կազմում: Եթե, ըստ նրա, այդ այցը համեմատում են վերջին այցի հետ, ապա էական տարբերություններ կան մակարդակի առումով: «Ի տարբերություն նախորդ այցի՝ այս անգամ հայկական կողմն ասելիք ուներ, մասնավորապես, կապված Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ»,- նշեց Էդմոն Մարուքյանը:    

 

  • Կիսվել: