հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ի՞նչ զենք, կեղծ տեղեկություն է․ Վրաստանի վարչապետը հերքում է, որ Վրաստանի տարածքով Սերբիայից զենք է մատակարարվել ՀՀ

Ի՞նչ զենք, կեղծ տեղեկություն է․ Վրաստանի վարչապետը հերքում է, որ Վրաստանի տարածքով Սերբիայից զենք է մատակարարվել ՀՀ

Ի՞նչ զենք, կեղծ տեղեկություն է, որը տարածվել է ԶԼՄ-ների կողմից: Վրաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի տարաձայնություն չկա: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ արձագանքելով Ադրբեջանի իշխանամետ կայքի տարածած այն հայտարարությանը, թե Վրաստանի տարածքով Սերբիայից Հայաստան զենք է տեղափոխվել։ Հյատնում է netgazeti.ge-ն: 

«Մեր ռազմավարական գործընկերությանն ու եղբայրությանը ոչինչ սպառնալ չի կարող, իսկ Վրաստանի տարանցման քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,-ասել է երկրի կառավարության ղեկավարը:

Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն տարածված տեղեկությունը որակել էր ապատեղեկատվություն, որն ուղղված է 2 ռազմավարական գործընկերների՝ Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում արհեստական խնդիրներ ստեղծելուն:

Haqqin.az կայքը հուլիսի 19-ի հոդված է գրել, թե Ադրբեջանի կառավարությունը իբր անհերքելի տեղեկություններ է ստացել, որ Սերբիան Հայաստանին վերջին ամիսների ընթացքում տարբեր տրամաչափի ականանետային սպառազինություն է վաճառել։ 

Հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել Բաքվում Սերբիայի դեսպան Դանիցա Վեինովիչը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանի հետ զրույցում հայտարարել էր, թե մամուլում հայտնված տեղեկությունները «կասկածի տակ են դնում երկու երկրների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»։

  • Կիսվել: