ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ի՞նչ պլաններ և ի՞նչ քայլեր ունի ընդդիմությունը, բացի վտանգների մասին իրազեկումից․ հարց՝ Սեյրան Օհանյանին

Ի՞նչ պլաններ և ի՞նչ քայլեր ունի ընդդիմությունը, բացի վտանգների մասին իրազեկումից․ հարց՝ Սեյրան Օհանյանին

Ի՞նչ է անելու ընդդիմությունը, բացի լսումներից, երբ վաղը՝ նոյեմբերի 26-ին սպասվում է եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետի ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև, ի՞նչ պալններ և ի՞նչ քայլեր ունեն, բացի վտանգների մասին իրազեկումից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության սահմանազատման և սահմանագծման թեմայով հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ընդդիմությունից հետաքրքրվեց «Իմ քայլը» լքած ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ ընդդիմադիր շարժման ամբողջ գործիքակազմը օգտագործելու են դիմադրությունն այնպիսի աստիճանի հասցնելու, որպեսզի ժողովրդին արթնանցնեն։ Օհանյանը հիշեցրեց նաև, որ հենց դրա համար է ձևավորվել «Դիմադրություն»-ը։

«Մեր խնդիրը այս իշխանության հեռացումն է, և եթե ժողովուրդը դա հասկանա, համախմբվի ոչ միայն խորհրդարնական ընդդիմության, այլ ամբողջ առողջ ներուժի հետ միասին, մենք ինչ-որ պահ կմոտենանք դրան»,-ասաց Օհանյանը։

  • Կիսվել: