Ի՞նչ կապ ունի այդ աղջիկը, Ryanair-ի մուտք գործելու որոշումը անձամբ Նիկոլ Փաշինյանինն էր. Լապշին
Ryanair-ի և Wizzair-ի հետ բանակցություններն ընթացել են Սերժ Սարգսյանի օրոք, շատ ավելի վաղ Տաթևիկ Ռևազյանից. Լապշին
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է հայկական շուկա իռլանդական Ryanair ավիաընկերության մուտքին`գրելով. «Ամբողջ հայաստանյան համացանցը հիացած է Ryanair-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ: Ողջ համացանցն այսօր քննարկում է՝ ինչ հիանալի աղջիկ է ՀՀ քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, որ կարողացել է «համոզել» Ryanair-ին գալ Հայաստան: Ինչպիսի անհեթեթություն: Ի՞նչ կապ ունի այդ աղջիկը: Ընկերներ, հարցը հո այդ աղջիկը չէ՞, որ կարողանում է բանակցել ավիաընկերությունների հետ, այլ այն, որ անհրաժեշտություն կար, որպեսզի կառավարությունն ընդհատի օդանավակայանի բոլոր հարկերը ավիաընկերությունների համար, որպեսզի հրաժարվեն թռչել Հայաստան: Հարկերն այսօր կազմում են մի ուղևորի համար 76 դոլար, և դրանք «Փաշինյանի» հրահանգով իր վրա է վերցրել պետբյուջեն: Այս ամենն ինչ ասել է աձամբ Փաշինյանը դեռևս 2018-ի ամռանը: Բայց քչերը կհիշեն, որ դեռևս 2015-ին՝ Սերժ Սարգսյանի օրոք, Ryanair-ը հստակ սահմանել էր իր պահանջները՝ «ձեզ վրա եք վերցնում ծախսերը, և մենք գալիս ենք Հայաստան, չեք վերցնում՝ չենք գալիս»: Պարզ և հստակ… Ryanair-ի և Wizzair-ի հետ բանակցություններն ընթացել են Սերժ Սարգսյանի օրոք, շատ ավելի վաղ Տաթևիկ Ռևազյանից: Պարզապես նախորդ իշխանությունը հրաժաչվել էր իր վրա վերցնել 76 դոլար յուրաքանչյուր ուղևորի համար: Այդ պատճառով էլ Ryanair-ը չեկավ: Առանց բյուջետային գումարի քաղավիացիայի նախկին ղեկավարը ոչինչ անել չկարողացավ: Երբ Հայաստանի բյուջեից 5 միլիոն դոլար տրամադրվեց հարկերի համար, Ryanair-ը անմիջապես համաձայնեց թռչել, իսկ Տաթևիկ Ռևազյանը պարզապես մեկնեց Եվրոպա և փոխանցեց Փաշինյանի որոշումը: Կարծում եմ` Տաթևիկ Ռևազյանի արժանիքները այս ավիաընկերությունների մուտք գործելու հարցում չկար` որոշումը անձամբ Նիկոլ Փաշինյանինն է` դա բյուջետային գումարներ են»: