երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Hye Hopes-ը կրթական ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզի դպրոցներում. Սինանյանը հանդիպել է նախաձեռնության անդամների հետ

Hye Hopes-ը կրթական ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզի դպրոցներում. Սինանյանը հանդիպել է նախաձեռնության անդամների հետ

ԱՄՆ այցի շրջանակում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գլենդելում հանդիպել է Hye Hopes կրթական նախաձեռնության անդամների հետ` նախագահ Գրեգորի Կրիկորյանի գլխավորությամբ:
 
Hye Hopes-ն այժմ կրթական տարբեր ուղղություններով ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզի դպրոցների համար` տեխնիկայի տրամադրումից մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն:
 
Հանդիպման ընթացքում նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գործունեության մանրամասները և հանդես եկել մի շարք առաջարկներով, որոնք մասնավորապես վերաբերում էին սփյուռքի կրթական հաստատությունների ներուժի համախմբմանն ու համատեղ աշխատանքին:
 
Գլխավոր հանձնակատարը հնչած բոլոր առաջարկների շուրջ սերտ համագործակցության ցանկություն է հայտնել, ինչպես նաև պատրաստակամություն ցուցաբերել աջակցելու նախաձեռնությանը Հայաստանում ունեցած մաքսային խոչընդոտների հարթման գործում:

  • Կիսվել: