ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կապան-Գլենդել և Գյումրի - Գլենդել միջքաղաքային համագործակցությունների ընթացքին:

Երկուստեք կարևորվել է այդ կապերն ակտիվացնելու և դրանց կենսունակություն հաղորդելու անհրաժեշտությունը։

Քննարկվել են նաև քաղաքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորությունները։

  • Կիսվել: