երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՅԴ-ն Լիբանանում նախարար նշանակելու իրավունք է ստացել

ՀՅԴ-ն Լիբանանում նախարար նշանակելու իրավունք է ստացել

Լիբանանում կառավարության նոր կազմի շուրջ քննարկումներ են ընթանում՝ վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո և երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամի համատեքստում, տեղեկացնում է

Նշվում է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իրավունք է ստացել կառավարությունում նշանակելու զբոսաշրջության և մշակույթի կամ զբոսաշրջության և տեղեկատվության նախարարին:

Հիշեցնենք, որ Լիբանանի կառավարության նախորդ կազմում երկու հայ նախարարներ կային՝ զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը և սոցիալական հարցերի նախարար Ռիչարդ Կույումջյանը:

 

  • Կիսվել: