ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներն այցելել են Սյունիք

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներն այցելել են Սյունիք

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն ապրիլի 28-ին այցելել են ՀՀ Սյունիքի մարզ:

Ինչպես հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, երկօրյա այցի ընթացքում Սիսիանի ՀՅԴ «Գրիգոր Գրիգորյան» և Կապանի ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեությունների գրասենյակներում տեղի են ունեցել հանդիպումներ Դաշնակցության Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածքային կառույցների անդամների հետ։

Քննարկվել են մարզում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներն ու բնակչությանն հուզոք այլ հարցեր:

 

  • Կիսվել: